fb-news.online page title

Մազերի աճի արագությունը կախված է գեներից, սակայն տարբեր արտաքին և ներքին գործոններով պայմանավորված` մազերը հաճախ արագ չեն աճում:

Այս պարագայում օգտակար են տնական դեղամիջոցները, որոնց պատրաստման բաղադրատոմսն անցել է սերնդից սերունդ: Կարմիր սոխով տարբերակը բավականին արդյունավետ է: Այն կիրառվում է նաև հոլիվուդյան բազմաթիվ աստղերի կողմից:Հետազոտություններով պարզվել է, որ կարմիր սոխը 87 տոկոսով կանխում է մազաթափությունը:
Մազերի որակի բարելավումը զգացվում է մեկ ամսից: Կարմիր սոխը հարուստ է ծծումբով, որը նպաստում է կոլագենի արտադրությանը, ինչն էլ խթանում է մազերի աճը: Սոխի հյութը օգտակար է գլխամաշկի արյան շրջանառությունը կարգավորելու համար:Սոխի հյութով դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 2-4 սոխ լվանալ, կտրատել և ճզմել` քամելով հյութը:
Կարելի է հարել հյութաքամիչով: Ստացված հյութին պետք է ավելացնել 1 թեյի գդալ մեղր և լավ խառնել: Այնուհետև անհրաժեշտ է մերսել գլխամաշկը այս հեղուկով մի քանի րոպե և թողնել այդպես 15-30 րոպե: Եթե չեք շտապում, կարելի է մինչև 1 ժամ թողնել: Այնուհետև պետք է սովորականի պես լվանալ մազերը: Այս գործընթացը պետք է կրկնել ամսական 2-3 անգամ:

от editor

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *