fb-news.online page title

Վազգեն Մանուկյանի ղեկավարած հայրենիքի փրկության շարժումը սույն թվականի փետրվարի 20-ին կազմակերպեց ընդդիմության ամենամարդաշատ հավաքը՝ թվով 12,000 մասնակից։ Հանրահավաքի ժամանակ տարբեր ընդդիմադիր գործիչներ հայտնեցին իրենց տեսակետը, և դիմեցին հանրահավաքի մասնակիցներին իրենց ելույթով։

Վազգեն Մանուկյանի ելույթի ժամանակ հնչեցվել են արտահայտություններ, որոնք ՀՀ օրենսդրության և սահմանադրության տեսանկյունից անթույլատրելի և պատժելի են։ Այդ ելույթում հնչեցված մտքերը բավարար են եղել ՀՀ ոստիկանության համար՝ հարուցելու քր․ գործ։ մասնավորապես Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ պետք է ամեն պահ պատրաստ լինել բռնի ուժով գրավելու իշխանությունը։ Նա նշել է, որ ամեն վայրկյան հնարավոր է անհրաժեշտություն առաջանա ապստամբել և գրավել իշխանությունը։

Մյուս կողմից Իշխան Սաղաթելյանը լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունը պետք է կրակի ժողովրդի վրա, որպեսզի փրկվեն։ Այս հայտարարությունը որպես պրովոկացիա է ընդունվել իրավապահ մարմինների կողմից։

от adminka1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *