ՀՀ ից դեպորտ արված ՀՀ նախկին քաղաքացի Անդրանին Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանցիներից պատվիրել և գնել է Նիկոլ Փաշինյանի Դիվանագիտական անձնագիրը։
Անդրանիկ Հովհաննիսյանին ապաստան է տվել Ղազախստանը։
Վերջինիս խոսքերով, նա իր չեչեն ընկերների միջոցով հոկտեմբերին ծանոթացել է Ղազախստանի ադրբեջանցիների հետ։ Նրանք խոստացել են, որ կարողանում են գնել ՀՀ ցանկացած քաղաքացու անձնագիր։ Այդ գործընեացը նրանք կազմակերպում են ՀՀ Ազգային Անվտանգության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի միջոցով։
Ինչպես վստահեցնում է Անդրանիկ Հովհաննիսյանը, նա գնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը, որն էլ ցուցադրում է տեսանյութում։
Նրա խոսքերով անձնագիրն այժմ իր մոտ չէ` անվտանգության նկատառումներից ելնելով։
Անդրանիկ Հովհաննիսյանը նաև չի նշել, թե որքան գումարով է այն ձեռք բերել, սակայն ասում է, որ այդ թիվը պատկառելի է։ Իսկ գումարի հարցում իրեն օգնել են Ղազախստանցի հայ գործարարները։
Իսկ թե այս տեսանյութը կեղծ է եե իրական, կպարզեն Իրավապահ մարմինները։